News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Էսոն դեպարտամենտում 2016 թվականի աշնանը ոստիկանների վրա հարձակման գործով հետաքննության շրջանակում երկուշաբթի առավոտից ոստիկանական հատուկ գործողություն է իրականացվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Info-ն:

Կայքի տվյալների համաձայն՝ 6 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են իրավապահների վրա հարձակմանն առնչություն ունենալու մեջ:

2016 թվականի հոկտեմբերի սկզբին Էսոն դեպարտամենտի Վիրի-Շատիյոն շրջանում 15 երիտասարդի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ կոնֆլիկտ տեղի ունեցավ, ինչի հետեւանքով 2 ոստիկան տուժեց:

Դեպքից հետո իրավապահները բազմաթիվ բողոքի ակցիաներ անցկացրեցին՝ դժգոհելով սեփական անվտանգության հետ կապված իրադրությունից եւ պահանջելով ինքնապաշտպանության լրացուցիչ միջոցներ ու աշխատանքային պայմանների բարելավում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ