News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցները ջրել են արքայազն Ուիլյամին եւ նրա կնոջը՝ Քեյթ Միդլթոնին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մարաթոնի մեկնարկը տվել են տրիբունայից՝ սեղմելով հատուկ կոճակը, իսկ հետո արքայազն Հարրիի ընկերակցությամբ միացել ջուր բաժանող կամավորներին։ 

Պարբերականը նշում է, որ շատ մասնակիցներ կանգ են առել՝ արքայական ընտանիքի անդամներին ողջունելու ու նրանց հետ լուսանկարվելու համար։ Այդ պահին վազողներից մեկը շշից ջուր է լցրել արքայազն Ուիլյամի դեմքին, ինչով զվարճացրել է նրա կողքին կանգնած արքայազն Հարրիին ու Մեծ Բրիտանիայի գահաժառանգի կնոջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ