Սանկ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ հայ հոգեւորականության ներկայացուցիչները ապրիլի 24-ին ծաղիկներ են դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Միջոցառմանը մասնակցել են հյուպատոսարանի դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում բնակվող հայեր։