News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օսվենցիումի կոմենդանտ Ռուդոլֆ Հեսսը իր հուշերում խոստովանել էր, որ ինքն առաջին անգամ մարդ է սպանել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իր ծառայության ժամանակ։ Այսպիսով երիտասարդ նացիստները երիտթուրքերի ֆանատներն էին։ Այս մասին իր հոդվածում գրում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը։

Նր ա խոսքով Հայոց ցեղասպանությունն իրականացրել են երիտթուրքերը, բայց գերմանացիները՝ Օսմանյան կայսրության դաշնակիցները, այ դ հանցագործության ականատեսներն են եղել։ «Հալեպից Էրզրում գերմանացի դիվանագետների հեռագրերը նույնքան հստակ են, որքան գերմանացի բժիշկ Արմին Վեգների լուսանկարները, որոնք պատկերում էին քաղցած երեխաներին ու մահացող կանանց։ Ու չնայած այդ գերմանացիներից մի քանիսը ցնցված էին իրենց տեսածով, բայց մյուսներն էլ ոգեշնչված էին»,- գրում է Բոգջալյանը։

Հեղինակը նշում է , որ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, ԱՄՆ նախագահը, ամենայն հավանականությամբ կգտնի եւս մեկ հոմանիշ, որպեսզի խուսափի «ցեղասպանություն» բառի գործածումից։ «Հավատացեք ինձ, Սպիտակ տան որոշ սփիչռայթերներ հիմա գլուխ են կոտրում այս հարցի շուրջ»,- գրում է նա։

Բոհջալյանը նշում է, որ Հոլոքոսթը, հնարավոր է, կիրականացվեր նույնիսկ առանց Հայոց ցեղասպանության նախադեպի։ Սակայն, ինչպես հավաստիացնում է պատմաբան Ստեֆան Իրիգը իր «Ցեղասպանության արդարացում» գրքում, երիտասարդ նացիստները «եղել են այնտեղ, երբ գործում էին երիտթուրքերը»։ Հենց այդ պատճառով էլ, նրա կարծիքով, այսօր ԱՄՆ-ն պետք է դադարի հորինել զանազան այլ ձեւակերպումներ, երբ խոսում է Հայոց ցեղասպանության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ