News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը 2015 թվականին Uber-ի հիմնադիր Թրեւիս Կալանիկին սպառնացել էր App Store-ից հեռացնել նրա հավելվածը, քանի որ այն խախտել է iPhone-ի տերերի գաղտնիությունը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Կուկը Կալանիկին իր գրասենյակ է հրավիրել, քանի որ տեղեկացել է, որ նա իր աշխատակիցներին հանձնարարել է հավելվածում սողանցք ստեղծել, որ App Store-ի մոդերատորները ի վիճակի չլինեն ֆիքսել Uber-ի հետեւելու գործիքները: Uber-ում պնդում են, որ օգտատերերին հետեւելու ծրագիրն օգտագործվել է հիմնականում չինացի տաքսիստների խարդախությունները կանխելու նպատակով:

Պարբերականը հայտնում է, որ գործիքը շարունակել է սմարթֆոնի տիրոջ գործողություններին հետեւել նույնիսկ Uber հավելվածը հեռացնելուց հետո:

Կուկի հետ հանդիպումից հետո Կալանիկը որոշել է ռիսկի չդիմել եւ ծրագիրը փակել է, քանի որ Uber-ի համար App Store-ից հեռացվելը կնշանակեր ամբողջ աշխարհում միլիոնավոր հաճախորդների կորուստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ