News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստրասբուգի հայերն այսօր՝ ապրիլի 24-ին, բողոքի ակցիա  կիրականացնեն Թուրքիայի հյուպատոսության դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդաց միության անդամ Համլետ Հովսեփյանը նշեց, որ բացի հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիայից, նաեւ մտադիր են մի քանի րոպեով փակել Ստրասբուրգի կարեւոր փողոցներից մի քանիսը եւ ցեղասպանությունը դատապարտող կոչեր հնչեցնել:

«19:30 հավաքվում ենք Ստրասբուրգի կենտրոնական հրապարակներից մեկում, այնտեղից կշարժվենք դեպի Թուրքիայի հյուպատոսություն: Նախատեսել ենք ճանապարհներ փակել, մարդաշատ տարածքով ենք անցնելու եւ ցեղասպանությունները դատապարտող կոչեր ենք հնչեցնելու:  Մեզ հետ տանելու ենք Հայոց ցեղասպանությունը, Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող պաստառներ: Այնուհետեւ Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կիրականացնենք, մեր բողոքի ձայնը կբարձրաձայնենք դեսպանատան դիմաց»,-ասաց նա:

Համլետ Հովսեփյանը նաեւ նշեց, որ բացի Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիայից, Ստրասբուրգում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման այլ միջոցառումներ են իրականացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ