News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014 թվականին Ռուսաստանի դեմ Եվրոպական միության կողմից սահմանված պատժամիջոցների հարցը շոշափվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար  Սերգեյ Լավրովի եւ Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպման ընթացքում։ Այս մասին ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիս ժամանանկ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա, այո, այդ հարցը շոշափվել է մեր զրույցում։ Մենք ինքներս այդ հարցը չենք քննարկում, քանի որ պատժամիջոցներն այն արհեստական խնդիրների մասն են, որոնք լարում են Եվրամիության հետ մեր հարաբերությունները»,-ասել է նախարարը։

«Ֆեդերիկան (Մոգերինին) այսօր շատ հետաքրքիր նրբություն ցուցաբերեց՝ ասելով, որ Եվրամիությունը կողմ է, որ Մինսկի համաձայնագրերը բոլորը կատարեն։ Ինչպես դուք հասկանում եք՝ դա ներառում է եւ Կիեւի կառավարությանը, եւ Դոնբասի՝ Դոնեցկի ու Լուգանսկի աշխարհազորայիններին եւ ներառում է Եվրամիությունը, որովհետեւ Գերմանիան ու Ֆրանսիան մեծ հաշվով գործել են Եվրամիության անունից, առավել եւս, որ այդ պայմանավորվածությունները հավանության են արժանացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»։

«Բայց եթե այդ պայմանավորվածությունները պետք է կատարեն բոլորը, ապա, հավանաբար, Ռուսաստանի պարտականությունն է այնպես անել, որ Լուգանսկն ու Դոնեցկը, ում ստորագրություններն առկա են Մինսկի պայմանագրի ներքո, կառուցողական ու ամբողջությամբ կատարեն պարտականությունների իրենց մասը, իսկ Գերմանիան ու Ֆրանսիան պետք է ապահովեն, որ նույն բանն անի Ուկրաինայի կառավարությունը։ Մենք ձգտում ենք աշխատանքի մեր մասը կատարել բարեխճորեն, սակայն, դժբախտաբար Կիեւը խուսափում է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ անմիջական բանակցություններից՝ չնայած որ դա սեւ ու սպիտակով գրված է մինսկյան փաստաթղթերում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ