News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բուենոս Այրեսի շրջանի հայերը նշել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին հայկական խաչքարի մոտ, որը տեղադրված է Վիսենտե Լոպես քաղաքի Իպոլիտո Իրիգոյենի եւ Բարթոլոմե Կրուս փողոցների խաչմերուկում, հայտնում է Diario Armenia պարբերականը:

Մասնակիցների թվում են եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արգենտինայի հայկական թեմի առաջնորդ, Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ծայրագույն վարդապետ Մաղաքիա Ամիրյանը, Արգենտինայում Հայաստանի հյուպատոս Էլեն Արզումանյանը, Վիսենտե Լոպեսի ավան հայկական քոլեջի սաներն ու ղեկավարությունը եւ այլք:

Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանն աղոթել է 1,5 մլն նահատակների՝ թուրքական բանակի վայրագությունների եւ վայրենության զոհերի հիշատակի համար, հայտնում է պարբերականը:

Արարողության ժամանակ ընթերցվել է Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մակրիի հայ ժողովրդին աջակցող ուղերձը:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարի մոտ, որը հավերժացնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ