News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայ լինելն ինձ համար հաղթանակ է: Հայտարարել է Ալեքսիս Օհանյանը, ում «Forbes»-ը համարում է «համացանցի կառավարիչ», երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն». հաղորդում է Avroraprize.com-ը:

Նա «System of a Down» խմբի երկրպագու է եւ կարծում է, որ SOAD-ի լավագույն համերգն այս տարվա ապրիլի 23-ի երեւանյան համերգն էր:

«Ես Բրուքլինում եմ ծնվել, բայց կարող էի ծնվել Երեւանում կամ Արեւմտյան Հայաստանում ինչ-որ մի տեղ: Ես ուզում եմ իմ գիտելիքներով օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց եւ հատկապես իմ հայրենակիցներին՝ հայ երիտասարդներին»,- ասում է Ալեքսիսը:

Աշխարհի 100 լավագույն կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիր 32-ամյա Ալեքսիս Օհանյանն այն ստեղծել է տասը տարի առաջ: Reddit-ը նորությունների հարթակ է, օգտատերերն ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են քվեարկել դրանց օգտին՝ սահմանելով նորության դիրքն ու կարեւորությունը լրահոսում: Ալեքսիսն աշխատել է նաեւ այլ նախագծերի վրա. 2010թ.-ին օգնել է գործարկել ճամփորդությունների որոնման hipmunk.com կայքը, ապա նույն տարում ստեղծել «Das Kapital Capital» ընկերությունը, որն զբաղվում է ստարտափերի ֆինանսավորմամբ ու խորհրդատվությամբ: Ալեքսիսը նաեւ հիմնադրել է զվարճանքի իրերի վաճառքի համար նախատեսված Breadpig.com կայքը (2008թ.), որի հիմնական շահույթն ուղղվել է բարեգործության:

Ալեքսիսն իրեն հաջողակ է համարում, քանի որ ստացել է կրթություն, որն իրեն օգնել է դառնալ ուղղակի ինքնուս. «Այս ոլորտի պարգեւներից է այն, որ այստեղից ստացվող գիտելիքը հիմնականում հասանելի է բոլորին եւ անվճար է: Ես որոշեցի, որ կարող եմ իմանալ ամեն ինչ, եւ դա, թերեւս, ամենամեծ ներդրումն էր ինձ համար»:

2013թ. լույս է տեսել նրա «Առանց նրանց թույլտվության» գիրքը՝ սկսնակ գործարարների համար, որոնք հավատում են համացանցի՝ որպես զվարճանքի, եկամուտ ստանալու եւ մարդկանց օգտակար լինելու միջոցի ապագային:

Ալեքսիսը` Հայաստանում

Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ Հայաստան է այցելել «Kiva» ոչ առեւտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում:

«Ես միշտ ուզում էի կապ հաստատել հայրենիքի հետ, բայց այդ հնարավորությունը վերջապես ստացա 2010թ., երբ որոշեցի թողնել Reddit-ն ու 4 ամիս Հայաստանում կամավորություն անել Kiva-ի հետ»,- ասում է Ալեքսիսը:

Ալեքսիսն առաջինն էր, որ Հայաստանում մի քանի համախոհների հետ կազմակերպեց «TEDx Yerevan» կոնֆերանսը, որտեղ հեղինակավոր մարդիկ տարածում են գաղափարներ, որոնք կարող են փոխել ու ավելի լավը դարձնել աշխարհը:

«Իմ առաջին այցից առաջ հայրս երբեք չէր եղել Հայաստանում, ուստի ես գրեթե ոչ մի պատկերացում չունեի Հայաստանի մասին, բացառությամբ, գուցե, հայկական խոհանոցի: Իմ բազում հայ ընկերները, որոնք այցելել էին Հայաստան, վերադառնալով՝ ասել էին, որ ուղեւորությունը փոխեց իրենց կյանքը: Երբ ես առաջին անգամ տեսա Արարատը,  անմիջապես լուսանկարեցի այն եւ ուղարկեցի հորս: Ես գիտեմ, որ այդ պատկերն արդեն կլիշե է դարձել, եւ, այնուամենայնիվ, իրականում այն շատ է ոգեշնչում»,- նշում է Ալեքսիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Ամենաշատ