News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիայում Հայաստանի օրեր տեղի կունենան, որի շրջանակներում ORF հեռուստառադիոընկերությունը Հայաստանի մասին տեսնայութեր ու նյութեր կներկայացնի։ Ինչպես հայ լրագրողների հետ Ծիծեռնակաբերդում զրույցում ասել ORF-ի թղթակից Բրիգիտա Վոյկովիչը, ինքը Հայաստան է եկել, որպեսզի նյութեր պատրաստի երկրի մշակույթի ու կյանքի մասին եւ այն ցույց տա բոլոր կողմերից, որի մասին այլ երկրներում քիչ բան գիտեն։ 

«Շատ մարդիկ հայերի մասին միայն գիտեն այն, որ նրանք Ցեղասպանություն են ունեցել։ Բայց չէ՞ որ Հայաստանում շատ այլ բաներ կան։ Հայերի շրջանում կան հայտնի կոմպոզիտորներ, նկարիչներ, գիտնականներ...Իմ նպատակն է աշխարհին Հայաստանը ցույց տալ բոլոր կողմերից», - ասել է թղթակիցը։

Նա հավելել է, որ ORF-ն ունի հաղորդումների շարք երկրների մասին, որոնք գտնվում են ԵՄ-ի կողքին, բայց դրանից դուրս է։ Հայաստանը նման երկրներից մեկն է։ Յուրաքանչյուր երկրի հեռուստառադիոալիքը մեկ շաբաթ է նվիրում, որի ընթացքում եթեր են հեռարձակվում այդ երկրի մասին բազմաիթվ նյութեր։

Բրիգիտա Վոյկովիչի խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ ինքն իմացել է համացանցից։ Եւ այսօր՝ ապրիլի 24-ին, նա եկել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը հարգելու եւ Հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելու համար։

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը, համաշխարհային հանրության առաջադեմ մասը հիշում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին։ Վաղ առավոտից հազարավոր մարդիկ՝ Հայաստանի բնակիչներ ու հյուրեր, երկրի ղեկավարությունը, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ գնում են դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որը կառուցվել է Երեւանում, Ծիծեռնակաբերդում, 1967 թվականին։ 

Հուշահամալիրի կենտրոնական մաս տանող արահետի երկայնքով 100 մետրանոց բազալտե պատ է կառուցվել, որտեղ քաղաքների ու վայրերի անուններն են, որոնցում տեղի է ունեցել հայոց կոտորածը։ Կառուցվել է նաեւ 40 մետր երկարությամբ սյունը։ Այն երկու մասի է «բաժանված», ինչը խորհրդանշում է հայրենիքն ու հայկական սփյուռքը՝ ցրված ամբողջ աշխարհում։ Հայկական սփյուռքը եւս Ցեղասպանության հետեւանք է։

Հուշահամալիրի արահետում հարյուրավոր ծառեր են աճում։ Դրանք տնկել են նաեւ տարբեր երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ