News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը կարծում է, որ տարվա ընթացքում ընդամենը մեկ օր Հայոց ցեղասպանությունը դատապարտելով, այն հիշելով չի կարելի սահմանափակվել: Այսօր՝ ապրիլի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ  կորցրել ենք ոչ միայն 1.5 միլիոն հայ, այլեւ Արեւմտյան Հայաստանը եւ անհրաժեշտ է ամենօրյա պայքար մղենք այն վերադարձնելու համար:

«Էս մի օրը չէ, որ պետք է պարտականություն կատարենք՝ հարգենք մեր նահատակների հիշատակը: Սրա շարունակությունը պետք է լինի հավատքը, հույսը, պայքարը Արեւմտյան Հայաստանը վերադարձնելու համար: Սա պետք է լինի այդ ամեն ինչի սկիզբը, ծաղիկ դնելով գործը վերջացրած չպետք է համարել, տարվա 364 օրը հանգիստ ապրել, առանց պայքարի չի կարելի, ամենօրյա պայքար պետք է լինի: Պայքարը պետք է շարունակել հայ մնալով, պահանջելով եւ հավատալով, որ Արեւմտյան Հայաստանը կվերադարձնենք: Այսօր ցանկացած հայ ով խոսում է Արեւմտյան Հայաստանի մասին, ասում է՝ է՜, ո՞վ պիտի տա: Բայց խլել են մեր ձեռքից, այն ընդհուպ ռազմական ճանապարհով պետք է վերադարձնենք: Հակառակ դեպքում, այսօր այստեղ կատարվող ամեն ինչը պառադ է ինձ համար, այս ամեն ինչը տանելու է նրան, որ Արեւմտյան Հայաստանը վերադարձնենք, այնտեղ ապրենք»,-ասել է նա:

Նա նշել է, որ նոր սերունդը պետք է գիտակցի եւ ամենօրյա պայքար տանի Արեւմտյան Հայաստանը վերադարձնելու համար, հասկանա, թե ինչքան կարեւոր է այն հայերի համար: Նրա խոսքով, 2016թ. քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ նոր սերունդը ունակ է հանուն հայրենիքի պայքարել, այն պաշտպանել եւ եթե գիտակցի  Արեւմտյան Հայաստանի արժեքը, ապա չի սահմանափակվի տարվա մեջ  ընդամենը մեկ 1915թ.-ի զոհերի հիշատակը հարգելով:

«Հայ երիտասարդի մեջ ամենակարեւորն այդ հավատը ծնելն է, պետք է ամաչկոտ չլինենք մեր պահանջների մեջ: Աշխարհն իր կեղտոտ քաղաքականությունն է տանում: Հուսով եմ, որ մի օր կգա եւ այնպես կլինի, որ Հայաստանի շահերը կպաշտպանեն: Շատ կարեւոր է նաեւ այն, թե մենք ինչքանով պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր իրավունքները: Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ մենք լավ սերունդ ունենք եւ կարող ենք պաշտպանել ինքներս մեզ»,-ասել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Ամենաշատ