News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկայիս Թուրքիան չի կարող Եմ անդամ դառնալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Նրա խոսքով, Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները պետք է դադարեցվեն: «Մենք չպետք է հիմարի տեղ դնել մեզ ու թուրքերին: Չկա ճանապարհ, որով ներկայիս Թուրքիան կարող է ԵՄ անդամ երկիր դառնալ: Առաջիկա շաբաթ ԵՄ երկրների ԱԳ նախարարները գործընթաց կսկսեն, որը, վերջնարդյունքում, կհանգեցնի բանակցությունների դադարեցմանը: Ես չգիտեմ՝ ինչ կլինի 20 տարի հետո: Ես միշտ կողմ եմ եղել եվրոպական ընտանիքի նորմալ անդամ դառնալ ձգտող Թուրքիային, բայց ներկա պայմաններում դա անհնար է»,-ընդգծել է Էնգելը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններին հաջողվել է, օգտագործելով վարչական ռեսուրսը, որոշակի գյուղական շրջանների հաշվին, 2 տոկոս տարբերությամբ, ապրիլի 16-ին կայացած հանրաքվեով հասնել սահմանադրական փոփոխությունների, որով երկիրն անցնում է նախագահական կառավարման:

Միջազգային փորձագետների կարծիքով, դա հերթական քայլն էր, որով Թուրքիան ընթանում է դեպի էրդողանական բռնապետություն: Հանրաքվեն տեղի է ունեցել Էրդողանի քաղաքական հակառակորդների զանգվածային ձերբակալությունների ֆոնին: Այդուհանդերձ, սահմանադրական փոփոխությունների հակառակորդները, անգամ պաշտոնական տվյալներով, հաղթել են երկրի երեք խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ