News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հնդկաստանի կառավարության պատվիրակության օդանավը վայրէջք է կատարել Երեւանի օդանավակայանում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիին եւ նրա տիկնոջը դիմավորել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ տիկնոջ հետ, հայաստանում Հնդկաստանի դեսպանը, այլ պաշտոնատար անձինք (ֆոտոռեպորտաժ):

Ավելի վաղ նշվել էր, որ ապրիլի 24-26-ին տեղի ունենալիք այցի ընթացքում Հնդկաստանի փոխնախագահին կուղեկցի իր տիկինը՝ Սալմա Անսարին, Փոքր ու միջին ձեռնարկությունների նախարար Գիրարաջի Սինգհը, պատգամավորներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Պաշտոնական այցի շրջանակներում Անսարին բանակցություններ կանցկացնի ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ