News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում պարտությունից հետո աջակողմյան «Հանրապետականներ»-ի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել Էմանուել Մակրոնի աջակցությամբ՝ իր կողմնակիցներին կոչ անելով «չցրվել»՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ֆոնին, հաղորդում է RFI-ին։

«Քվեարկությունից խուսափելն ինձ հատուկ չէ, հատկապես, երբ ծայրահեղական կուսակցությունը մոտենում է իշխանությանը», — հայտարարել է Ֆրանսուա Ֆիյոնը՝ էքզիթ փոլի՝ արդյունքները հրապարակելուց հետո, երբ պարզ դարձավ, որ նա չի անցնում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։

Մայիսի 7-ին հօգուտ Էմանուել Մակրոնի քվերակելը նա բացատրել է այն բանով, որ «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենի հաղթանակից հետո Ֆրանսիայում եւ ամբողջ Եվրոպայում քաոս կսկսվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ