News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ու Չինաստանի առաջնորդների հետ՝ Հյուսիսային Կորեայի գործողությունների հետ կապված մտահոգություն հայտնելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Թրամփի եւ Ճապոնիայի վաչապետ Սինձո Աբեի 30 րոպե տեւած հեռախոսազրույցը պետք է ուժգնացնի ճնշումը Փհենյանի վրա, որպեսզի այն նոր սադրանքներ թույլ չտա։

«Մենք պայմանավորվել են Հյուսիսային Կորեայից, որը շարույնակում է իր սադրանքները, պահանջել, որ զսպվածություն ցուցաբերի», – հայտարարել է Աբեն լրագրողներին։

Ինչպես ասվում է Սպիտակ տան հայտարարությունում՝ ՉԺՀ-ի առաջնորդի հետ զրույցի ժամանակ նախագահ Թրամփն ընդգծել է Կորեական թերակղզում Փհենյանի ապակայունացնող դերը։ Զրուցակիցները կրկին նշել են ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային ծրագրերի սպառնալիքի դեմ անհետաձգելի միջոցների եւ համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ