News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի կյանք փրկած շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմի մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին նախորդել էր ավանդական ուխտագնացությունը: Արարողությունից հետո Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրերի կողմից կատարվեց հոգեհանգստյան աղոթք։ Միջոցառմանը մասնակցեցին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայում հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ներկայացուցիչներ։

Նույն օրը Ստոկհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Հումլեգորդենում կայացավ հանրահավաք, որի մասնակիցներն այնուհետեւ քայլարշավ կատարեցին դեպի Թուրքիայի դեսպանություն։

Երեկոյան Ստոկհոլմի Սոդերմալմի Հոգալիդ եկեղեցում մատուցվեց Բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։

Հիշատակի արարողությանը մասնակցեցին եւ ելույթներ ունեցան ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անդերշ Օստերբերգը (իշխող Սոցիալ դեմոկրատներ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն) եւ Յենս Հոլմը (Ձախ կուսակցություն)։ Միջոցառմանը ելույթներ ունեցան նաեւ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ առաքելական եւ կաթողիկե եկեղեցիների հոգեւոր այրեր, Շվեդիայում ասորական համադրող կենտրոնի ներկայացուցիչը։

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը, ինչպես նաեւ Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, նա ընդգծեց, որ քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել եւս մարդկության դեմ հանցագործություններին, լինի դա ներկայում, թե անցյալում։

Ապրիլի 22-ին Սոդերթելյե քաղաքում Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միության «Սարդարապատ» մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո, որի հիմնական բանախոսն էր ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արշակ Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ