News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայերի ամառային հանգիստը անցկացնելու ամենապահանջված երկիրը Հունաստանն է: Տուրիստական գործակալությունների շրջանում  NEWS.am-ի անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ եթե անցած տարիների ընթացքում Իտալիա, Իսպանիա, Եգիպտոս, Վրաստան մեկնել ցանկացող հայերի թիվը շատ չէր տարբերվում Հունաստան մեկնել ցանկացողների թվից, ապա այս տարի այդ տարբերությունը ակնհայտ է:

Տուրգործակալները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ չնայած  Հունաստան գնալ ցանկացողների թիվը ավելացել է, բայց այնուամենայնիվ ուղեգրերի արժեքը չի փոխվել:

Մեկշաբաթյա ուղեգրի մեջ մտնում է հյուրանոցում մնալը՝ նախաճաշով, հետադարձ տոմս, եւ դրան գումարած տուրգործակալները նաեւ լուծում են վիզայի հետ կապված խնդիրները: Այս ամենը 1 անձի համար սկսվում է 2000-ից մինչեւ 25.000 եվրո: Տուրգործակալները գնային տարբերությունը կապում են առաջին հերթին «հանգստի մասին տուրիստի պատկերացման հետ»:

«Եթե տուրիստը ծովից բացի ոչինչ չի ցանկանում տեսնել, չի ցանկանում ուսումնասիրել պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները, այցելել Հունաստանի այլ քաղաքաներ եւ նրա համար մեկ է, թե ինչպիսի հյուրանոցում կքնի, ապա 2000 եվրոն բավարար է այնտեղ հայտնվելու համար»,-ասաց տուրգործակալներից մեկը:

Հայերի համար ամառային հանգստի անցկացման ցանկալի վայրերը շարունակում են մնալ Իսպանիան, Կիպրոսը, Իտալիան եւ Վրաստանը: Զբոսաշրջիկների մի փոքր մաս էլ հետաքրքրվում է Մոնտենեգրոյով:

Չնայած Եգիպտոսում ապրիլի 9-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հայտարարված արտակարգ դրության, հանգստի համար պահանջված հանգստավայր է շարունակում մնալ նաեւ այս երկիրը:

Տուրգործակալությունների մի մասը միայն հայտարարեց, որ դադարեցրել է դեպի Եգիպտոս տուրփաթեթների վաճառքը, իսկ հարցվածների շարքում միայն մեկը նշեց, որ զբոսաշրջիկին տրամադրում է ապահովագրություն, որը ներառվում է ուղեգրում:

Տպել
Ամենաշատ