News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայում հրեաների խորհրդի ղեկավար Յոզեֆ Շուստերը կոչ է արել հակասեմականությունը դարձնել փախստականների համար ինտեգրման դասընթացների կենտրոնական թեման, հայտնում է he Local-ը։

Նրա խոսքով Գերմանիայում ապաստան որոնողներից շատերը «եկել են այն երկրներից, որտեղ ատելություն են զգում հրեաների ու Իսրայելի նկատմամբ»։

«Գուցե իմաստ ունի, որ նրանք այցելեն համակենտրոնացման ճամբարներ կամ Բեռլինի Հրեական թանգարան»,- նշել է նա, հավելելով, որ «նրանք, ովքեր կարծում են, թե ինտեգրումը կարելի է ավարտել երկու տարում, խորապես սխալվում են»։

«Հիշելով ԽՍՀՄ-ում հրեա ներգաղթյալների ինտեգրումը՝ կարող եմ ասել, որ վերջնական ինտեգրումը հնարավոր է մեկ կամ նույնիսկ երկու սերնդի փոփոխությունից հետո»,- ամփոփել է Շուստերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ