News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի բանտերում ու քննչական մեկուսարաններում բանտարկյալները առաջվա պես ենթարկվում են կտտանքների։ Այս պրակտիկան աննախադեպ ծավալների է հասել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։

Զեկույցը պատրաստել են Աֆղանստանում  ՄԱԿ-ի առաքելությունն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատաի վարչությունը։ Այնտեղ ներկայացված են 469 բանտարկյալների հետ զրույցներից ստացված տեղեկություններ։

Բանտարկյալների ավելի քան մեկ երրորդը հայտնել է, որ դարձել է կտտանքների ու դաժան վարվեցողության զոհ։ ՄԱԿ աշխատակիցներին հաջողվել է զրուցել բանտերում գտնվող 85 երեխաների հետ։ Նրանցից 38-ը հայտնել են, որ կտտանքների են ենթարկվել այն բանտերում, որոնք աֆղանյան անվտանգության ուժերի վերահսկողության տակ են գտնվում։ Բանտարկյալների մեծ մասը հայտնել է, որ իրենց կտտանքների են ենթարկել, որպեսզի իրենք խոստովանեն իրենց վերագրվող այն հանցագործությունները։

«Կտտանքների արդյունքում ստացված խոստովանությունները հավաստի չեն կարող լինել։ Մարդիկ կասեն ցանկացած բան, միայն թե ցավը դադարի»,- նշել է ՄԱԿ գլխավոր իրավապաշտպան Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը։ Նա կոչ է արել վերջ տալ այդ անմարդկային պրակտիկային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ