News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անհրաժեշտության դեպքւոմ պատրաստ է հրաման արձակել միջուկային հարված հասցնելու մասին։ Այս մաիսն հայտնել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, գրում է The Independent –ը։

Նա նշել է, որ Մեյը պատրաստ է գործածել Trident բալիստիկ հրթիռները «արտակարգ հանգամանքներում» նույնիսկ եթե Բրիտանիային միջուկային հարված չսպառնա։ Այն հարցին, թե ինչ «արտակարգ հանգամանքների» մասին է խոսքը՝ Ֆելոնը նշել է, որ ավելի լավ է դրանք չնշել, քանի որ հակառակ դեպքում «մեր թշնամիները իրենց ապահով կզգան, ինչը կթուլացնի զսպող գործոնը» ։ «Զսպող գործոնի ամբողջ իմաստը այն է, որ անորոշության մեջ պահես նրանց, ովքեր մտածում են մեր երկրի դեմ զենք գործածելու մասին»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ