News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասից տեղափոխվել է խուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Նարինե Ղազարյանը: Նա նշեց, որ ոչ շաքարային դիաբետով տառապող ամուսնու վիճակը համեմատաբար կարգավորվել է եւ նրա վիճակն արդեն բավարար է:

Հրաչյա Բոյաջյանը 19 օր շարունակ հացադուլի մեջ էր, նա հանդիպում էր պահանջում Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ:

Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ նետելը) իրեն առաջադրված մեղադրանքը:

Տպել
Ամենաշատ