News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի  Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված Հրաչյա Բոյաջյանի շահերի պաշտպան Արայիկ Զալյանը հանդես է եկել միջնորդություններով՝ հիմնավորելով այն հանգամանքը, որ Հրաչյա Բոյաջյանի եւ մյուս ցուցարարների գործողությունները չեն առնչվել ոստիկանների՝ ծառայողական պարտականությունների կատարմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԱՎ-ի տարածած հայտարարությունից:

Հայտարարությունում ասվում է, որ ոստիկաններն իրենք են իրենց վարքով հրահրել քաղաքացիներին՝ իրենց ամրակցված զենքերով ստեղծելով վախի մթնոլորտ եւ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին:

Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադիր է համարում իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված գործողությունների առկայությունը: Ինչը ենթադրում է, որ տվյալ դեպքում հոդվածը կիրառելի չէ, առավել եւս, որ ցուցարարների բողոքն ուղղված է եղել միայն «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո գնդի հարակից թաղամասերում գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ երթուղային տրանսպորտի աշխատանքի անհիման դադարեցման դեմ, եւ նրանց գործողությունների արդյունքում որեւէ անձի կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու վերաբերյալ գործի քննության ողջ ընթացքում որեւէ ապացույց չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է «մեղադրանք» հասկացությանը՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով, ապա Օրենսգիրքը մեղադրանք է համարում որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման հիմնավորումը, սակայն տվյալ դեպքում Հրաչյա Բոյաջյանին վերագրված մեղադրանքը առհասարակ չի ներկայացնում  կոնկրետ արարք կատարելը կամ չկատարելը։

Տպել
Ամենաշատ