News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում նույնպես եղել է զանգվածային կոտորած, որը հարյուր հազարավոր կյանքեր է խլել, դրա համար էլ չինացիները լավ են հասկանում Ցեղասպանությունը վերապրած հայերի զգացմունքները ու կարեկցում են նրանց։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է չինուհի Լին Վեյ Պոնգը, որը վերջերս Հայաստան է ժամանել ու այսօր՝ ապրիլի 24-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր ու Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ։

Լին Վեյ Պոնգի խոսքով, Նանկինի կոտորածի ժամանակ, որը սկսվել է 1937-ին, ավելի քան 300 000 չինացի է սպանվել։ Այցելելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտելով բոլոր ցուցանմուշները, նա հիշել է իր հայրենիքում տեղի ունեցած կոտորածի մասին։

«Երբ ես դիտում էի թանգարանի ցուցանմուշները՝ ինձ մոտ շատ բարդ զգացմունքներ առաջացան։ Այդքան անմեղ մարդիկ, այդքան երեխաներ են սպանվել․․․Շատ տխուր է։ Բայց հիմա Հայաստանը պետք է ավելի ուժեղ լինի, քան առաջ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սերունդ պետք է իմանա ու հիշի անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին, որպեսզի երկիրն ավելի ուժեղանա, ու որպեսզի դա այլեւս չկրկնվի»,- ասել է չինուհին։

Հայաստան ուղեւորվելուց առաջ Լին Վեյ Պոնգը այցելել է Վրաստան։ Նա նկատել է, որ չնայած այդ երկրները հարեւաններ են ու շատ ընդհանրություններ ունեն, բայցեւայնպես երկու երկրների մշակույթները նկատելիորեն տարբերվում են։ Հայաստանը, ինչպես նա արդեն հասցրել է նկատել, շատ հարուստ պատմություն ունի՝ հետաքրքիր իրադարձություններով լի ու նաեւ շատ հարուստ մշակույթ։ Ավաղ Չինաստանում քչերը գիտեն Հայաստանի մասին առհասարակ ու Հայոց ցեղասպանության մասին՝ մասնավորապես։ Լին Վեյ Պոնգի խոսքով, Հայաստանի մասին հիմնականում գիտեն այն չինացնիները , որոնք շատ են ճանապարհորդում կամ այլ երկրներում են աշխատում։ Իսկ նրանք, ովքեր երկրից դուրս չեն գալիս, քիչ բան գիտեն այլ երկրների մասին։

Լին Վեյ Պոնգն ինքը, իր իսկ խոսքով, Հայոց ցեղասպանության մասին իմացել է Հայաստան այցելելուց շատ առաջ՝ նրան այդ մասին պատմել է ընկերը, որը Հայաստանում է աշխատում։

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն ու համաշխարհային համայնքի առաջադեմ մասը հարգում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Վաղ առավոտից հազարավոր մարդի՝ Հայաստանի բնակիչներն ու օտարերկրացի հյուրերը, երկրի ղեկավարությունը, քաղաքական կուսակցությունների ու հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի անդամները քայլում էին դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ իրենց հարրգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ