News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեք ընկերություններից բաղկացած կոնսորցիումը շահել է մինչեւ 2051 թ․ Սալոնիկ նավահանգստի շահագործման համար հայտարարված միջազգային տենդերը։ Կոնսորցիումի կազմում են Deutsche Invest Equity Partners GmbH, Belterra Investments LTD եւ Terminal Link SAS-ը։ Նավահանգստի բաժնոտոմսերի 67 տոկոսի համար առաջարկվել է 231․926 մլն եվրո։

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 1․1 մլրդ եվրո։ Նշված գումարից բացի կոնսորցիումը պետք է նաեւ 180 մլն եվրոյի չափով պարտադիր ներդրումներ անի առաջիկա յոթ տարիներին ու ավելի քան 170 մլն եվրո վճարի Հունաստանին՝ որպես կոնցեսիոն համաձայնագրից պետության ակնկալվող եկամուտ, Սալոնիկի նավահանգստի շրջանառության 3․5 տոկոսի չափով։

Տենդերային փաստաթղթերը առաջիկա շաբաթներին կտրամադրվեն հսկիչ հանձնաժողովին ստուգումների համար, իսկ  դրա հաստատումից հետո կստորագրվի բաժնետոմսերի գնման մասին համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ