News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եմենում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մինչեւ 5 տարեկան մի երեխա է մահանում այնպիսի պատճառների հետեւանքով, որոնք հնարավոր էր կանխել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենի բնակչությունը սովահարության եզրին է: Շուրջ 19 մլն մարդ՝ բնակչության ավելի քան երկու երրորդը, մարդասիրական օգնության կարիք ունի: Նրանցից 7 միլիոնն արդեն սովի է մատնված:

Եմենում զինված հակամարտության մեկնարկից երկու տարի անց երկիրն ավերակների է վերածվել, միլիոնավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները, հազարավորները սպանվել են: Ավելի քան 8 մլն մարդ մաքուր խմելու ջուր չունի, չի կարողանում օգտվել սանիտարական ոլորտում ծառայություններից: Եմենում գրեթե ամբողջությամբ քայքայվել է առողջապահական համակարգը, ինչը հանգեցնում է մայրական եւ մանկական մահացության աճի:

ՄԱԿ-ը դոնորներից 2.1 մլրդ դոլար է խնդրել՝ Եմենի 12 մլն բնակչության համար կենսական անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու նպատակով: Սակայն մինչեւ հիմա այդ գումարի միայն 15%-ն է հատկացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ