News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Ես շատ ափսոսում եմ, որ Օբամայի աշխատակազմում աշխատանքի ժամանակ մենք չճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։

«Ցեղասպանությունը անդրադարձել է հայկական ծագումով ամերիկյան գրեթե յուրաքանյուր ընտանիքի վրա։ Թուրքիայի ժխտողականությունը Ցեղասպանությունը դարձնում է բաց վերք։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը անընդհատ մտածում եմ հայերի մասին։ 102 տարի առաջ, օսմանյան իշխանությունները սկսել են կոտորածներ, որոնք ոչնչացրել են 1․5 մլն հայերի»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր իր ընտրվելու դեպքում ճանաչե լ Հայոց ցեղասպանությունը։ Սակայն երկու ժամկետով նախագահության տարիներին նա չի կատարել իր խոստումը՝ ապրիլի 24-ին իր ամենամյա ավանդական ուղերձներում սահմանափակվելով «Մեծ Եղեռն» ձեւակերպումով ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ