News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բլոգեր Բենջամին Գեսկինը՝ Լատվիայից իր Twitter–ում հրապարակել է iPhone 8–ի նախագծերի լուսանկարները։ Ինսայդերի խոսքով մոդելները նրան ուղարկել է նրա ընկերը, որը դրանք ստացել է Foxconn գործարանում, գրում է 9to5mac-ը։

Գեսկինը հավաստիացնում է, որ լուսանկարներում պատկերված են ոչ թե աշխատանքային նախատիպերը, այլ ձեռնարկությունում ստեղծված մակետները՝ ռոբոտիզացված հաստոցներով արտադրությունը մշակելու համար։

Լուսանկարներից մեկում սմարթֆոնն ունի ամբողջովին մետաղական կորպուս, մինչդեռ մյուս լուսանկարներում ետեւի կափարիչը ապակյա է, iPhone 4 -ի նման։ Գեսկինի խոսքով սմարթֆոնի դիսփյելը առանց շրջանակների է լինելու ։

Ետեւի կափարիչի վրա կա ճեղք՝ նոր կրկնակի տեսխցիկի համար՝ մոդուլների ուղղահայաց կողմնորոշմամբ։ Դատելով լուրերից ՝ նման փոփոխությունը անհրաժեշտ է VR-կոնտենտ ձայնագրելու համար

Բացի դրանից հրապարակված լուսանկարները հերքում են այն տեղեկությունը, որ սմարթֆոնը ունենալու է մատնահետքի սկաներ՝ ետեւի կափարիչի վրա։ Դրա փոխարեն Apple-ը կարող է TouchID-ը ներկառուցել էկրանի մեջ, կամ էլ կենսաբանական նույնականացման այլ մեխանիզմներ օգտագործել։

Նոր այֆոնը կներկայացվի 2017-ի աշնանը, Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ։ Ըստ շրջանառող լուրերի՝ սմարթֆոնը կունենա 5․8 դյույմանոց OLED դիսփյել՝ ավելի քան 521 521 ppi.պիկսելներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Ամենաշատ