News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համահայկական նվագախմբում նվագելու առաջարկից ֆլեյտահար Քրիստինա Սարգսյանը պարզապես չէր կարող հրաժարվել։ Նա վաղուց էր երազում Հայաստան այցելել, ընդ որում ոչ միայն այցելել ու այստեղից իր համար ինչ -որ բան ստանալ, այլեւ փոխարենը՝ ինչ-որ բան տալ՝ իր կատարումը (ֆոտոռեպորտաժ

Մինչ հանդիսատեսը հավաքվում էր Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, NEWS.am-ի թղթակիցը եղել է կուլիսների ետեւում, որտեղ համերգի սկսվելուն էին սպասում աշխարհի 20 երկրներից ժամանած երաժիշտները։ Շատերը, աստիճանավանդակի աստիճաններին կանգնած, կամ էլ մութ ու նեղ միջանցքում պատին հենված, նվագում էին իրենց գործիքները։ Յուրաքանչյուրը՝ իր մեղեդին։ Աղմուկն ու մյուս մեղեդիների հնչյունները , կարծես, ոչ մեկին չէր խանգարում։

Քրիստինան NEWS.am–ի թղթակցին պատմեց, որ ծնվել է Ուկրաինայում , բայց ապրում ու աշխատում է Ֆրանսիայում, որտեղ էլ ավարտել է երաժշտական կոնսերվատորիա։

Նրա մայրը ռուս է, հայրը՝ հայ։ Հայաստանում նա վաղուց է եղել, երբ դեռ երեխա էր , ու իր ամբողջ գիտակից կյանքում երազել է վերադառնալ այստեղ՝ առաջին այցելությունից նա արդեն գրեթե ոչինչ չէր հիշում։

«Հայաստանում ինձ շատ է դուր եկել մթնոլորտը՝ այն ոչնչի հետ չես համեմատի։ Այստեղ մի տեսակ հեշտ ես շնչում, շատ հեշտ ես նվագում»,- խոստովանել է Քրիստինան։

Ճիշտ է, առայժմ նա գրեթե ոչինչ Հայաստանում չի տեսել՝ չորս օր շարունակ նվագախումբը լարված փորձեր էր անում, ու ազատ ժամանակ գրեթե չէր մնում։ Փորձերը ու տարբեր երկրներից ժամանած գործընկերների հետ աշխատանքը Քրիստինայի համար հետաքրքիր էին, բայց դժվարություններ նույնպես եղել են։ Հիմնական բարդությունն այն է, որ փորձերի ժամանակ երաժիշտների ու կազմակերպիչների մեծ մասը հայերեն էին խոսում։ Իսկ Քրիստինան ոչ մի բառ չէր հասկանում։

«Նրբանկատ գործընկերներս ինձ համար ամեն ինչ ռուսերեն էին թարգմանում։ Իսկ հետո ես ֆրանսերեն էի թարգմանում՝ իմ ֆրանսիացի գործընկերների համար»,- պատմում է Քրիստինան, հավելելով, որ երկրորդ- երրորդ օրը ինքը արդեն սկսել էր հասկանալ որոշ հայերեն բառեր, ու դա նկատելիորեն հեշտացրել է նրա համար փորձերը։

Ֆրանսիացի գործընկերներից մեկը, որոնց համար Քրիստինան «վերաթարգմանում էր» իր լսածները՝ կլարնետահար Հովիվ Հայրապետյանն էր։ Ի տարբերություն Քրիստինայի՝ նա առայժմ ոչ մի հայերեն բառ չի սովորել, չնայած միշտ հպարտությամբ բոլորին պատմում է, որ ինքը հայ է։ Հայաստանում Հովիվը առաջին անգամ է  ու խոստովանում է, որ տպավորությունները «ցնցող» են։

Ջութակահարուհի Ստելա Մկրտչյանը Վրաստանից է։ Նրա խոսքով, «Համահայկական նվագախբում» նվագելու հնարավորությունը իրեն շատ է ուրախացրել, առավել եւս, որ նվագախումբը կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ստելայի խոսքով Վրաստանում ինքը հնարավորություն չունի նվագել այդ ստեղծագործությունները, չնայած դրանք հրաշալի են։

Իսկ ահա ալտահար Զորիկ Բազինյանը Էկվադորում բազմիցս կատարել է հայ կոմպոզիտորների՝ մասնավորապես Արամ Խաչատրյանի ու Կոմիտասի ստեղծագործությունները, թե սիմֆոնիկ նվագախմբի, թե կվարտետի կազմում։ Այն ստեղծագործություններից, որոնք այսօր կատարելու է «Համահայկական նվագախումբը» , նրան հատկապես դուր են գալիս Տիգրան Մանսուրյանի ու Սերժ Թանկյանի ստեղծագործությունները։

«Շատ հետաքրքիր ու շատ պարտավորեցնող նախագիծ է։ Ցանկացած հայի համար մեծ պատիվ է գալ ու նվագել նման նվագախմբում»,- ասում է Զորիկը։

Ոչ միայն պատիվ է, այլեւ հնարավորություն ամբողջ աշխարհին ցույց տալ, որ հայերը, անկախ նրանից, թե որտեղ են հիմա ապրում, միասնական են, վստահեցնում է ջութակահարուհի Անի Պողոսյանը՝ Ֆրանսիայից։

«Այս նախագծի շնորհիվ մենք կարող ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ չնայած ցրված ենք աշխարհով մեկ, մենք դեռ միասնական ենք ու համերաշխ։ Ու մենք միշտ պատրաստ ենք ներկայացնել աշխարհին հայկական մշակույթը»,- ասել է Անին

Հիշեցնենք, որ «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Նախագիծը իրականացվում է նախագահի աջակցությամբ ու Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ