News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ մեծ մեղրամոմի ցեցերի թրթուրները ունակ են ուտել պալիէթիլենային փաթեթներ, հայտնում է Ֆրանս փրեսը։

«Այս հայտնագործությունը կարող է օգնել աղբանոցներում ու օվկիանոսում կուտակվող հսկայական քանակության աղբից ազատվելուն»,- հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Պաոլո Բոմբելին։ Պոլիէթիլենը լուրջ խնդիր է շրջակա միջավայրի համար, քանի որ բնական պայմաններում շատ դանդաղ է քայքայվում։

Այս հայտնագործությունը պատահաբար է արվել։ Կենսաբան Ֆեդերիկա Բերտոչինին , որը հրապուրվում է մեղվաբուծությամբ, մի անգամ փեթակներում հայտնաբերել է մեղրամոմի մեծ ցեց՝ վնասատու թիթեռ , որը հայտնի է Galleria mellonella լատինական անվանումով։ Բերտոչինին հավաքել է թրթուրներին ու լցրել պոլիէթիլենային փաթեթների մեջ, բայց որոշ ժամանակ անց հայտնաբերել է, որ այդ փաթեթները կրծված են, իսկ թրթուրները դուրս են եկել։

Բերտոչինին իր գործընկերների հետ միասին լիարժեք փորձարկում է իրականացրել, մի քանի հարյուր թրթուրների լցնելով պոլիէթիլենային փաթեթի մեջ։ Արդեն 40 րոպե հետո գիտնականները այդ փաթեթի վրա հայտնաբերել են առաջին անցքերը, իսկ 12 ժամում թրթուրները արդեն կերել էին 92 գրամ պոլիէթիլեն։ Դա զգալիորեն ավել է , քան այն նյութի ծավալը, որը նույն ժամանակում կքայքայվեր բակտերիաների կամ սնկի կողմից, ասվում է հոդվածում։

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ