News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Արքանզաս նահանգում դատավորը հետաձգել է դատապարտյալի մահապատիժը մինչեւ երեկոյան ժամը 8:30-ը: Որոշումը կայացվել է մահացու ներարկումը կատարելուց րոպեներ առաջ եւ մեկ այլ դատապարտյալի պատժի ենթարկելուց անմիջապես հետո, հաղորդում է BBC-ն:

Դատավորը վճռի իրականացումը տեղափոխել է՝ դատապարտյալի փաստաբանի դիմումից հետո, ով հայտարարել է, որ առաջին մահապատիժը ոչ մարդասիրական է եղել:

Ավելի վաղ դատապարտյալները դիմել էին նահանգային իշխանությանը՝ խնդրելով հետաձգել մահապատիժը: Վկայակոչելով իրենց առողջական վիճակը՝ նրանք նշել էին, որ մահապատիժը կարող է իրենց համար տանջալից լինել, քանի որ միդազոլամը (հանգստացնող տարր, որը պարունակում է մահացու ներարկումը) կարող է միանգամից չգործել կամ ընդհանրապես չգործել:

Մինչ այս որշումը Արքանզասը կարող էր լինել առաջին ամերիկյան նահանգը, որտեղ վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ երկու մահապատիժ էր իրականացվելու նույն օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ