News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անցած ապրիլի 24-ի հետ կապված` ես Հայաստանում նկատում եմ դրական փոփոխություններ: Թե պաշտոնական քարոզչության մեջ, թե Եղեռնի հուշարձանի մոտ խոսող մեր քաղաքացիների մեջ եւ թե ընդհանրապես հասարակության մեջ էապես պակասել են լալկան, խղճահարություն առաջացնող հնչերանգները: Քչացել են հեռուստատեսությամբ ցուցադրվող գանգերը, դիակները, վայրագությունների նկարագրությունները: Օրվա «պաշտոնական» եզրափակումը՝ Համահայկական նվագախմբի համերգով, եւ այդ համերգի ավարտը Տիգրան Մանսուրյանի «Հաղթանակի պոեմով», ինձ թվում է, նույնպես շատ տրամաբանական էր:

Պահանջատեր լինելը շատ լավ է: Եթե դու իսկապես պահանջատեր ես, ոչ թե «խնդրանքատեր» կամ «աղաչանքատեր»: Որովհետեւ՝ եթե դու խնդրողի դերում ես, ապա անպայման պետք է հանդես գաս նաեւ խեղճի, ծեծվածի դերում, որին անցյալում ամեն ինչից զրկել են, եւ հիմա, որպես բացառություն, դու արդարություն ես պաղատում, որ քեզ քո կորցրածի մի փոքրիկ կռճոնը տան: 1965 թվականին մարդիկ դուրս էին եկել փողոց եւ վանկարկում էին՝ «հո-ղեր»: Ո՞վ պետք է մեզ տար մեր հողերը: Բնականաբար, Մոսկվան: Ենթադրենք, «տվեց». վերցրեց Թուրքիայից Արեւմտյան Հայաստանը եւ «տվեց» մեզ: Ո՞ւմը կլինեն այդ հողերը: Բնականաբար, Մոսկվայինը, ոչ՝ մերը: Ո՞րն է ապա ներկայիս վիճակի հետ տարբերությունը:

1988 թվականին սկզբնական շրջանում ումի՞ց էինք ուզում Արցախը: Բնականաբար, «Լենին-պարտիա-Գորբաչովից»: Դարձյալ ենթադրենք՝ Գորբաչովը դուրս բերեց Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմից եւ միացրեց Խորհրդային Հայաստանին: Բայց այդ հողը նույնպես մերը չէր լինի… Եվ ահա մի պահ մեր գլխում ինչ-որ բան «չխկաց». ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի տա, եթե մենք ինքներս չվերցնենք: Եվ դա վերաբերում է ոչ միայն հողերին:

Հայաստանում մենք դա սկսել ենք հասկանալ, եւ այս տարվա ապրիլի 24-ը, կրկնեմ, դրա ապացույցն է: Հավանաբար, պիտի դրանում համոզենք նաեւ Սփյուռքում ապրող մեր եղբայրներին: Մենք չենք կարող ասել նրանց՝ մի՛ պայքարեք Ցեղասպանության ճանաչման, դրա հետեւանքների վերացման համար, որովհետեւ այդ մարդկանց պապերն օտար ափերում են հայտնվել հենց Ցեղասպանության պատճառով: Բայց, հարազատներս, այս կամ այն քաղաքի, նահանգի կամ նույնիսկ երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր նշանակությամբ պակաս կարեւոր է, քան որեւէ ազդեցիկ անձի (էլ չեմ ասում՝ քաղաքի, նահանգի եւ այլն) կողմից Արցախին քաղաքական աջակցություն ցույց տալը: Դրա համար գուցե արժե այն հսկայական քաղաքական, կազմակերպչական եւ նյութական ներուժը, որն օգտագործվում է հույզերի եւ «բարոյական հաղթանակների» վրա, գոնե կիսով չափ ուղղվի իրականում գոյություն ունեցող Արցախի անվտանգությանն ու ճանաչմանը՝ այդ բառի ամենալայն իմաստով: Ավելի կարեւոր Հայ Դատ այսօր գոյություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ