News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օսլոյի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, թե նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկն ինչ հնարավոր պատճառով է իր ամենահայտնի «Ճիչ» նկարում օգտագործել հենց այդպիսի գույներ եւ ալիքաձեւ կորագծեր, փոխանցում է BBC-ն:

1893 թվականի աշխատանքում մարդակերպ արարածը ձեռքերով բռնել է գլուխը եւ ճչում է ալիքաձեւ բազմագույն ֆոնին:

Օդերեւութաբան Հելեն Մյուրին, որը զբաղվել է նկարի հետազոտությամբ, նշել է, որ էքսպրեսիոնիստին կարող էր ոգեշնչել բնական եզակի երեւույթը՝ բեւեռային ստրատոսֆերային ամպերը, որոնք նաեւ սադափանման ամպեր են անվանում:

Նման ամպերը ձեւավորվում են ցածր ջերմաստիճանի եւ բարձր լուսավորվածության հետեւանքով: «Հիմա հանրությունն ավելի շատ գիտական տեղեկություններ ունի, քան նրա ժամանակներում: Հնարավոր է՝ նա նախկինում այսպիսի ամպեր չի տեսել: Կասկած չկա, որ նման երեւույթը կարող էր նկարչի վրա ուժեղ տպավորություն գործել»,- ասել է Մյուրին Վիեննայում տեղի ունեցած Եվրամիության գլխավոր վեհաժողովի Երկրագիտության  նիստի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ