News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի իրավաբան Տիգրան Եգորյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել ընտրությունների ընթացքում խախտումների մասին տվյալները:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն քննում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը, որով բողոքարկվում են ապիրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Որպես պատասխանող հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համապատասխանող՝ դատախազությունը եւ ոստիկանությունը:

Տիգրան Եգորյանն ընդարձակ ելույթով ներկայացրել է բազմաթիվ խախտումները, որոնք գրանցվել են նախընտրական արշավի եւ անմիջաբար քվեարկության ժամանակ:

Եգորյանը ներկայացրել է ընտրողների կաշառքի, նրանց նկատմամբ ճնշում գործադրելու, նախընտրական խոստումների, ընտրողներին «ուղղորդելու» տվյալներ: Ըստ որում՝ խախտումներ են կատարել նաեւ մյուս կուսակցությունները, սակայն «առաջատարը» Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:

Փաստաբանը թվարկել է խախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, նաեւ մանրամասն անդրադարձել է պաշտոնական տվյալներին, որոնք իրավապահ մարմինների կողմից տարբեր ժամերի հապարակվել են:

Նա ներկայացրել է նաեւ դիտորդների նշած խախատումների մասին տվյալներ: Խախտումների մեծ մասը վերաբերում է ընտրողներին «ուղղորդելուն»:

Գրեթե 2 ժամ ելույթը լսելուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հիշեցրել է, որ ընտրություններին մասնակցել է մի քանի հազար դիտորդ, եւ յուրաքանչյուրին առանձին-առանձին լսելը դատարանի համար խնդրահարույց է: Դատավորի եզրակացությունների հետ համաձայնելով՝ Տիգրան Եգորյանը նշել է, որ եթե դատարանն ավելի նպատակահարմար է համարում, ինքը տեղեկություններն ավելի սեղմ կներկայացնի: 

Փաստաբանն այնուհետեւ անդրադարձել է ընտրական տեղամասերում քարոզչության խնդրին՝ հայտնելով 25 տեղամասերում 26 դեպքի մասին:

Հաջորդ ժամվա ընթացքում Եգորյանը խոսել է խախտումների մասին՝ կապված քվեախցիկների սխալ տեղադրության հետ, որով խախտվել է քվեարկության գաղտնիությունը, տեղամասերի առջեւ ընտրողների կուտակումների մասին, խախտումների եւ ընդհատումների մասին՝ կապված ընտրողների էլեկտրոնային գրանցման հետ, անունների եւ ստորագրությունների անհամապատասխանության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ