News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ելքի» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի խոսքերով, մեծամասնություն կազմելու դեպքում իրենք նախեւառաջ փորձելու են լուծել Երեւանի տրանսպորտային խնդիրները:

«Երեւանի տրանսպորտով տեղաշարժվում են միջին խավի մարդիկ, ու տեղաշարժվում են պպզած, կուզիկ վիճակում, այս վիճակին պետք է վերջ տալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրենց հաղթանակի դեպքում լուծելու են այդ խնդիրը:

Նա անդրադարձավ Երեւանում մետրոյի նոր կայարան կառուցելուն՝ նշելով. «Հավատացեք, ճիշտ կառավարման դեպքում ոչ թե 1, այլ եւս մի քանի կայարան կարելի է կառուցել: Եթե այսօր ամենահարուստ մարդիկ պաշտոնյաներն են, նշանակում է այդ փողը կա, այդ փողը ինչ-որ տեղից գոյանում է: Հարց է ծագում, ինչու են Հայաստանում պետական պաշտոնյաներն ամենահարուստը, ոչ թե գործարարները»:

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ, եթե Տարոն Մարգարյանը ցանկություն ունենար, ապա Փակ շուկան չէր քանդվի. «Թե չկարողացավ, թե չուզեց, թե մասնակից էր այդ ամենին, սակայն աՓակ շուկան քանդվեց»:

«Ելք»-ի թեկնածուն ընդգծեց, որ իրենք մտադիր են նաեւ վերացնել քաղաքում տեղադրված արագաչափերը: «Երեւանի քաղաքապետարանը կարող է չհատկացնել տարածքներ այդ արագաչափերը տեղադրելու համար ու չի հատկացնի մեր հաղթելու պարագայում: Տեսախցիկները կարող են ծառայել ոստիկանությանը՝ որպեսզի նրանք բացահայտեն հանցագործությունները, բայց այդ տեսախցիկները ծառայում են Երեւանում տեղաշարժվող մարդկանց եւ երեւանցիներին թալանելուն: Եթե դուք ուսումնասիրեք կտեսնեք, որ օրինակ տաքսու վարորդները մի քանի մլն դրամի չմարած տուգանքներ ունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ