News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է լրատվամիջոցների հրապարակումները՝ ամերիկյան կողմի աջակցությամբ բացված լաբորատորիաների մասին։

Պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին՝ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ լաբորատորիաների գործունեությունը բաց է լայն հասարակայնության համար։

«Մենք հպարտ ենք համագործակցել Հայաստանի կառավարության հետ ու օգնել երկրի քաղաքացիներին՝ գյուղատնտեսական կենդանիների առողջության երաշխիքներն ապահովելու, գերժամանակակից լաբորատորիաների ստեղծումն ու վերանորոգումը ֆինանսավորելու հարցերում, որոնց շնարհիվ ամրապնդվում են կառավարության հնարավորությունները՝ մարդկանց ու գյուղատնտեսական կենդանիների առողջության հնարավոր սպառնալիքի հասարակական մշտադիտարկում իրականացնելու, վտանգավոր հիվանդությունների համաճարակները կանխելու հարցերում։

Լաբորատոր հաստատությունների թվին են պատկանում Երեւանում ու մարզերում Հայաստանի Առողջապահության նախարարությանն առընթեր Հիվանդությունների վերահսկման ու կանխման ազգային կենտրոնին կից գործող կառույցները, նաեւ Գյուղատնտեսության նախարարությանն առընթեր վտանգավոր պաթոգենների ռեֆերենս- լաբորատորիաները։

Չնայած որոշ քարոզչական «տեղեկատվական հրապարակումների» հավաստիացումներին՝ այդ հաստատությունները գտնվում են ԱՆ-ի ու Գյուղնախի բալանսի վրա, հետեւաբար այդ կառույցների ամենօրյա աշխատանքի մանրամասների մասին մենք կառաջարկեինք տեղեկանալ այդ նախարարություններից։

Մենք նաեւ ուզում ենք շեշտել, որ այդ լաբորատորիաների նպատակը լրիվ քաղաքացիական բնույթի է ու դրանք փակ չեն հասարակայնության համար, ինչպես դա թյուրիմացաբար ներկայացված է որոշ հրապարակումներում։ Լաբորատորիաների ու դրանց փորձագիտական անձնակազմի մասին տեղեկություններ ստանալու համար կարելի է դիտել տեսանյութեր հետեւյալ հղումներով

https://www.youtube.com/watch?v=wvWZbEQ3zOM

https://www.youtube.com/watch?v=XAnVio9SkI0

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ