News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի ներկայությամբ, այսօր՝ ապրիլի 25-ին, երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության միջեւ ստորագրվել է երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ Հնդկաստանի մանր, փոքր եւ միջին ձեռնարկությունների հարցերով պետնախարար Գիրիռաջ Սինգը: 

Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել է 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:

Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արեւելքի քարտուղար Պրիտի Սարանը:   

Ի պատիվ Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի անունից կտրվի պաշտոնական ճաշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ