Ես առավելագույն ջանքեր եմ ներդնելու՝ ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծման համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած թեկնածուներից Էմանուել Մակրոնը:
«Այսօր մանրամասներ չեմ ներկայացնի, բայց այն, որ ես այստեղ եմ, արդեն շատ բանի մասին է խոսում: Ես առավելագույն ջանքեր եմ ներդնելու՝ ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծման համար, բայց այդ խնդիրը, եւ դուք գիտեք դա, անհնար է միայնակ լուծել»,- նշել է Մակրոնը: