News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող «Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու» առեւտրի կենտրոնների աշխատակիցների եւ կառավարության ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է։ 

Ինչպես հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը, կառավարությունից խոստացել են հաշվի առնել առեւտրով զբաղվողների առաջարկները եւ դրանց ընթացք տալ ՀՀ օրենքների սահմաններում։

«Մեզ ասացին, որ կազմվելու է հանձնախումբ՝ իրավաբաններից տնտեսագետներից եւ  տոնավաճառների աշխատակիցների աառաջարկները քննարկվելու են եւ համապատասխանեցվելու են ՀՀ օրենքներին»,– լրագրողների հետ զրույցում ասել է հանդիպման ներկա ցուցարարներից մեկը։

Ցուցարարների հետ  հանդիպել են պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը եւ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ղեկավար Գարեգին Առաքելյանը։ Նրանք խոստացել են, որ մինչեւ ցուցարարների առաջարկների վերջնական լուծումը, ստուգումներ չեն անցկացնի տոնավաճառներում, իսկ  աշխատակիցները կշարունակեն աշխատել ինչպես նախկինում՝ 3 տոկոս շրջանառության հարկ վճարելով եւ առանց փաստաթղթերի։

Հիւշեցնենք, որ կառավարությունը պահանջում է, որ նրանք փաստաթղթավորված աշխատեն, այսինքն՝ յուրաքանչյուր ապրանքի վաճառքի վերաբերյալ ներկայացնեն փաստաթուղթ, ինչին դեմ են առեւտրականները, նրանք պահանջում են, որ կառավարությունը սահմանի հաստատագրված վճար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ