News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2001 թվականից ամեն տարի ապրիլի 26-ին աշխարհը նշում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը (World Intellectual Property Day): Այս մասին որոշումը կայացվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization, WIPO)՝ 1999 թվականի հոկտեմբերին կայացած նիստում: Ապրիլի 26-ն ընտրվել է, որպես WIPO-ի հիմնման օր՝  կազմակերպության, որի նպատակն է նպաստել ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանը։ Ի դեպ Մտավոր սեփականության համաշխարհային օր հիմնելու առաջարկի հեղինակը Չինաստանի պատվիրակությունն է եղել, հայտնում է Calend-ը։

Մտավոր սեփականության միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյայում: Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքները հզոր գործիք են համաշխարհային հանրության տնտեսական եւ մշակութային զարգացմանը նպաստելու առումով: Դրա համար էլ ավանդաբար այդ օրը անցկացվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ, ակցիաներ ու արշավներ, որոնց նպատակն է ոււշադրություն գրավել այն խնդիրների նկատմամբ, որոնց բախվում է «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելիս։ Իսկ WIPO-ի գլխավոր տնօրենը այդ օրը տարածում է տոնական ուղերձ, որը հասցեագրված է իր տարածաշրջանային ներկայացուցիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ