News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 25-ին տեղի է ունեցել iDitord.org ինտերակտիվ հարթակի շնորհանդեսը: Այն ընտրությունների քաղաքացիական վերահսկողության բաց գործիք է, որը հնարավորություն կտա գրանցելու Երեւան քաղաքի ավագանու ս․թ․ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտնաբերված խախտումները, այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահումների մասին հաղորդումները։

«Հոդված 3» ակումբի համակարգող թիմի փոխանցմամբ, ընտրությունների քաղաքացիական վերահսկողության առցանց հարթակը պատրաստել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ):

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ iDitord.org կայքը կգործի նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների օրը եւ բաց կլինի բոլոր քաղաքացիների ահազանգերի գրանցման համար։

 «Ինչպես գիտեք այս հարթակը Հայաստանում հիմնադրվել է դեռ 2012 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այժմ մենք այն վերագործարկում ենք որպես Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքացիական վերահսկողության գործիք», - նշեց Այվազյանը:

Ներկայացնելով հարթակը՝ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Տաթեւիկ Բարսեղյանը նշեց, որ կայքում տեղադրված է քարտեզ, որը թույլ է տալիս նշել, թե կոնկրետ որտեղ է կատարվել ընտրախախտումը: «Կայքը հնարավորություն է տալիս նաեւ ներբեռնել լուսանկարներ եւ տեսանյութեր», - ասաց նա:

Սոնա Այվազյանն էլ հավելեց, որ թեպետ կայքում տեղեկատվության ճշտման որոշակի հնարավորություն կա, սակայն այնուամենյանիվ նրանք չեն կարող հաստատ իմանալ` հավաստի է տեղեկատվությունը, թե ոչ:

«Մասնավորապես ընտրախախտումների մասին հաղորդող քաղաքացիները կայքում պետք է նշեն իրենց էլ.հասցեն եւ հեռախոսահամարը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք կապվենք նրանց հետ եւ որոշակի ճշգրտումներ կատարենք: Քաղաքացիների անձնական տվյալները՝ հեռախոսահամար եւ էլ.հասցե, կայքում չեն հայտնվելու», - ասաց Այվազյանը՝ հավելելով, որ բոլոր հաղորդագրությունները, որոնք տեղադրվում են կայքում նշում են որպես «ոչ հավաստի»:

«Սա հնարավորություն է տալու լրագրողների, ոստիկանությանը, դիտորդական կազմակերպություններին գնալ այդ խախտումների մասին հաղորդումների հետքերով եւ ստուգել դրանք», - պարզաբանեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ