News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնել է ելույթ ունենալ ամերիկացի ֆինանսիստների առջեւ՝ պահանջելով նման միջոցառման համար ռեկորդային գումար՝ 400 հազար դոլար։ Այս մասին հաղորդում է Newsru-ն՝ վկայակոչելով  Fox Business հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքն առողջապահության համաժողովի մասին է, որն այս տարվա սեպտեմբերին կանցկացնի Cantor Fitzgerald ֆինանսական ֆիրման։ Նախատեսվում է, որ ֆորումի օրերից մեկում գործնական նախաճաշի ժամանակ գլխավոր զեկուցողը կլինի Օբաման։

Օբամայի գրասենյակում տեղեկությունը չեն մեկնաբանում։ Cantor Fitzgerald-ում եւս դեռ զերծ են մնում պաշտոնական հայտարարություններից։ Սակայն վերոնշյալ թեմայի շուրջ նախկին նախագահի հետ բանակցությունների փաստն ընկերությունում չեն հերքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ