Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապրիլի 24-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 32-ամյա Արման Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքով: