News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաութ Յորքշիրի ոստիկանությունը հայտնել է «հակասոցիալական վարելու» պատճառով երեք սուպերքարի առգրավման մասին։ Ավտոմեքենաների վարորդները խանգարել են M1 մայրուղու երթեւեկությանը, ինչի մասին ոստիկաններին հայտնել են մի քանի ականատեսներ, հաղորդում է Motor-ը։

Իրավապահները նշել են, որ առգրավել են դեղին Lamborghini Aventador (դատելով լուսանկարներից՝ ռոդսթեր), սպիտակ Ferrari (հավանաբար, 458 Italia) եւ կանաչ McLaren 570S։ Սուպերքարերի վարորդները երթեւեկության ժամանակ զբաղեցրել են ճանապարհի ամբողջ լայնությունը, որից հետո շատ արագ սլացել ճանապարհով։ Նրանք այդպես են արել մի քանի անգամ, ինչի մասին ոստիկանությանը հայտնել են մյուս վարորդները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ