News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շները, որպես կանոն, մարդու լավագույն ընկերներն են, հենց այդ պատճառով էլ կարող են կարդալ տերերի մտքերը։ Այս մասին հայտնել են գիտնականները՝ համապատասխան հետազոտության արդյունքներով, փոխանցում է Vlad Time-ը։

Փորձի ժամանակ տերն ու շունը գտնվում էին նույն սենյակի տարբեր ծայրերում։ Նրանց միջեւ դրված էին երկու նույնատեսակ խաղալիքներ, որոնք շունը տեսնում էր, բայց դրանցից մեկը տիրոջ տեսադաշտից դրանք դուրս էր։ Մեկը թափանցիկ պատնեշի ետեւոււմ էր, մյուսը՝ մթնեցված։

Երբ մարդը կենդանուն կարգադրում էր բերել օբյեկտը՝ շունը բերում էր հենց այն առարկան, որը մարդու տեսադաշտում էր գտնվում ։ Եթե տերը շրջված էր ու չէր կարող տեսնել խաղալիքներից որեւէ մեկը, շունն այդ դեպքում ըստ իր հայեցողության էր վարվում։

Գիտնականների կարծիքով անգիտակից մակարդակի վրա փոխըմբռնումը ապահովվել է էվոլյուցիայի շնորհիվ։ Բոլոր ընտանի կենդանիներից միայն շունը կարող է կատարել մարդու խնդրանքը՝ կռահելով նրա հայացքից կամ շարժումից, թե ինչ է նա ուզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ