News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Սիրիա նրա այցի հարցով լսումների ժամանակ ոչ մի կերպ չի արձագանքել նախագահի պաշտոնից հոժարակամ հրաժարական տալու՝ խորհրդարանականների կոչերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս խորհրդարանականների պատվիրակությունը՝ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասիլեւի ղեկավարությամբ՝ Ագրամունտի հետ միասին մարտին այցելել էր Սիրիա ու հանդիպումներ ունեցել այդ թվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այցելության ընթացքում Ագրամունտը շեշտել էր, որ ինքը Սիրիա է ժամանել «մասնավոր բնույթի դերակատարումով, չներկայացնելով Վեհաժողովը»։ Սակայն ԵԽԽՎ շարքերում նրա այդ այցելությունը կոշտ քննադատություն էր առաջացրել։

Նախօրեին ԵԽԽՎ աշխատանքները ընդհատվել էին, քանի որ խորհրդարանականները կոչ էին արել Վեհաժողովի քննարկմանը դնել Ագրամունտին անվստահության քվե հայտնելու հարցը։ Ագրամունտը ընդմիջում էր հայտարարել, որից հետո այլեւս չէր վերադարձել դահլիճ։ Երեքշաբթի Վեհաժողովում կայացել են լսումներ, որոնց ժամանակ ԵԽԽՎ նախագահին հարցեր են ուղղել Սիրիա կատարած այցելության մասին ։

Լսումների ընթացքում խորհրդարանականները տարբեր պատրվակներով Ագրամունտին նույն հարցն էին ուղղում՝ ստեղծված պայմաններում նախագահի պաշտոնին գտնվելու հնարավորության վերաբերյալ։  Ագրամունտը չի պատասխանել խորհրդարականների կոչերից որեւէ մեկին՝ կրկնելով, որ «ուրբաթ հանդես կգա  իր կարգավիճակի մասին հայտարարությամբ,ելնելով ներկա իրադրությունից»։

Այն հարցին, արդյոք Ագրամունտը, որը նաեւ Իսպանիայի սենատի անդամ է, Սիրիա իր այցելության մասին տեղեկացրել էր ազգային կառավարությանը, նա պատասխանել է հաստատական, հավելելով, ո ր «գոյություն ունի իշխանությունների բաշխման պրակտիկա, կառավարությունը չի վերահսկում խորհրդարանը»։

«Ինձ զգուշացրել են ռիսկերի մասին՝ իմ անձնական անվտանգության տեսակետից, բայցեւայնպես ես որոշում էի կայացրել մեկնել այնտեղ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը։

Պատասխանելով խորհրդարանականի այն հարցին, թե ինչու նա ԵԽԽՎ-ին չէր տեղեկացրել սիրիական խորհրդարանի հրավերքի մասին, Ագրամունտը հայտնել է․ «Երեկ ես իմ առաջին ելույթում խոստովանեցի, որ սխալ եմ գործել, սխալներից մեկն էլ այն էր, որ ես այդ մասին չեմ հայտնել բյուրոյին ու հանձնաժողովին», հավելելով, որ Սիրիայում «ոչ համացանց կա , ոչ հետախոսային կապ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ