News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Ուսուկի քաղաքում կալանավորվել է մի տղամարդ, որը մի քանի տարի թաքնվում էր հասարակական զուգարանում, հայտնում է BBC News-ը։

Տղամարդու տարօրինակ կացարանը՝ զուգարանի վերնահարկում,  հայտնաբերել էր մալուխը փոխող էլեկտրիկը։ Ամենայն հավանականությամբ, տղամարդը այդտեղ էր մտել առաստաղի 50 սանտիմետրանոց լյուկի միջով։

Պետծառայողը, զննելով վերնահարկը, հայտնել է,   որ բնակիչը այն բավականին մաքուր  ու կոկիկ էր պահել։ Այնտեղ գտել են գազի վառարան, տաքացուցիչ, հագուստ ու մի քանի հարյուր շիշ՝ մեզով լի։

Ճապոնացին ոստիկաններին խոստովանել է, որ երեք տարի առաջ է բնակություն հաստատել հասարակական զուգարանում, երբ այնտեղից դուրս է եկել նախկին բնակիչը։ Իրավապահները խուզարկել են քաղաքի բոլոր հասարակական զուգարանները ու վստահեցրել, որ հիմա այնտեղ ոչ ոք չի ապրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ