News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր՝ ապրիլի 25-ին, Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը եկել  էին սոցիալական ծանր վիճակում ապրող մեծ թվով քաղաքացիներ: Տարոն Մարգարյանի ելույթից հետո նրանք բարձրացան բեմահարթակ, նրա հետ խոսելու, իրենց նամակները քաղաքապետին փոխանցելու համար: Տարոն Մարգարյանին մոտեցած տարեց կանանցից մեկն էլ քաղաքապետին մոտենալուն պես գոռաց՝ «Եկել եմ մոտիկից երեսդ տեսնելու, Տարոն ջան»,-որից հետո գրկախառնվեց եւ համբուրեց Տարոն Մարգարյանին: Լրագրողի հարցին, թե ինչ խոստումներ է տալիս բնակիչներին, Տարոն Մարգարյանը նշեց, որ ծրագրային դրույթներն է ներկայացնում բնակիչներին:

Քաղաքապետի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից մեկը, որը հանդիպմանը եկել էր «Նաիրիտը իմ տունն է» գրությամբ պաստառով: Նա մոտենալով Տարոն Մարգարյանին՝ բարձրաձայնեց գործարանի վերագործարկման հարցը:

Նշենք, որ այսօր քաղաքապետը նախընտրեց շփվել բնակիչների հետ, իսկ լրագրողների հարցերը թողեց անպատասխան, նշելով. «Հարգելի լրագրողներ ջան, ես 3 օր տրամադրել եմ ձեզ, պատասխանել ձեր հարցերին, թողեք անեմ իմ քարոզարշավը, շփվեմ բնակիչների հետ»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենա մայիսի 14-ին, ընտրություններին մասնակցում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանին» եւ «Ելք» դաշինքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ