News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայտնի ամերիկացի սաքսոֆոնահար Քենի Ջին բարեգործական իմպրովիզացված համերգ է տվել Delta Airlines խոշորագույն ավիաընկերության օդանավում, հայտնում է WFLA News Channel 8-ը։

Երաժիշտը ապրիլի 22-ին Թամփա քաղաքից Լոս Անջելես չվերթի ժամանակ ուղեւորների համար համերգ է տվել։

Չվերթի ժամանակ բորտուղեկցորդուհիները հայտարարել են, որ Քենի Ջին կնվագի սաքսոֆոն, եթե ուղեւորները առնվազն հազար դոլար նվիրաբերեն քաղցկեղի դեմ պայքարի համար։ Արդյունքում ընդամենը հինգ րոպեում ուղեւորները ավելի քան երկու հազար դոլար են հավաքել, որից հետո երաժիշտը կատարել է խոստումը ու համերգ տվել նրանց համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ