News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ֆոնդային Nasdaq Composite գործակիցը, որի մեջ ընդգրկված է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 6000 կետ նիշը, հետեւում է առեւտրային հարթակի տվյալներից։ 17։30-ի սահմանում գործակիցը բարձրացել էր մինչեւ 6020 կետ, հայտնում է Lenta.–ն։

Nasdaq-ի աճը տեղի է ունենում եվրոպական ու ամերիկյան ֆոնդային շուկաներում ներդրողների ընդհանուր ոգեւորության ֆոնին։

Էմանուել Մակրոնի հաջողությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում բարձրացրել է ներդրողների լավատեսության մակարդակը։ Բացի դրանից շուկաները արձագանքել են ԱՄՆ-ում հնարավոր հարկային բարեփոխմանը, ըստ որի կորպորացիաների եկամտահարկը կարող է նվազեցվել մինչեւ 15 տոկոս, ինչը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է եղել։

Nasdaq-ը հասել է իր առաջին գագաթնակետին 2000-ին՝ ինտերնետային ընկերությունների բուռն աճի ժամանակ։ Այն ժամանակ գործակիցը գերազանցել էր 5000 կետը։ 2001-ի ճգնաժամից հետո բորսայի հիմնական գործակիցը 15 տարի չէր կարողանում վերականգնել նախկին բարձր նիշերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ