News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ցեղասպանությունն իր հետքն է թողել յուրաքանչյուր հայկական ընտանիքում։ 35-ամյա ֆուտբոլիստ Սաքո Էսկիջյանը Բեյրութում է ծնվել։

«Իմ նախնիները կոտորածի ժամանակ Ադանայից Լիբանան են արտագաղթել։ Ես Բեյրութում հայկական դպրոց եմ ավարտել։ Լիբանանում ես շատ լավ ուսումնասիրել եմ հայկական պատմությունն ու մշակույթը, այն ամենը, ինչ կապակցված է հայ ժողովրդի հետ»,- պատմում է Սաքոն։

Նա Հայաստան է ժամանել հայկական թիմի հետ մարզվելու։ Ու չնայած արդեն հասցրել է ոտքի վնասվածք ստանալ՝ ապրիլի 25-ին ֆուտբոլիստը բարձրացել էր Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ես շատ եմ սիրում Հայաստանը։ Շատ եմ ուզում ապրել այստեղ։ Առայժմ պայմանները թույլ չեն տալիս։ Բայց մենք հույս ունենք, որ բոլոր սփյուռքահայերը մի օր կվերադառնան հայրենիք»,- ժպտալով ասում է Սաքոն։

Հայերի կոտորածների մասին նրան պատմել են տատիկները, պապիկներին նա շատ շուտ է կորցրել։

«Մենք հույս ունենք, որ Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց թուրքական կառավարությունը կճանաչի այն ու կվերադարձնի մեր հողերը։ Մենք ընդամենն ուզում ենք վերադարձնել մեր հողերը, որպեսզի նորից ունենանք միասնական Հայաստան, որպեսզի Արեւմտյան Հայաստանը վերամիավորվի Արեւելյան Հայաստանի հետ։ Մենք հույս ունենք, որ կունենանք նման Հայաստան»,- վստահաբար հավելում է Սաքո Էսկինջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ